Թուրքիայի դատարանը 15 տարի ազատազրկան է դատապարտել կաթոլիկ եպիսկոպոսի մարդասպանին, ով վերջինիս վարորդն է եղել, փոխանցում է Ասսոշիեյթիդ Պրեսս գործակալությունը:
Կաթոլիկ եկեղեցականի սպանությունը տեղի է ունեցել 2010թ հունիսին: Նա սպանվել էր Իսկենդերուն քաղաքի իր տանը: Սպանության կասկածանքով ձերբակալվել էր եպիսկոպոսի վարորդը, ով ենթադրաբար հոգեկան խնդիրներ ուներ: