23 հունվարի 2013 - 20:57 AMT
ԱՄՆ երկու բնակիչներ ազատազրկվել են` Մատիասսի գողացված նկարը վաճառելու փորձի համար

ԱՄՆ երկու բնակիչներ ազատազրկվել են` Անրի Մատիասսի գողացված նկարը վաճառելու փորձի համար: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ձերբակալվածներից տղամարդը դատապարտվել է 2 տարի և 9 ամիս, իսկ կինը`1 տարի 9 ամիս ազատազրկման:

Մայամիի բնակիչ Մարկուէլլո Գուսմանն ու մեքսիկուհի Օռնելաս Լասոն ձերբակալվել են Մայամի-Բիչում 2012թփ հուլիսին, երբ փորձում էին նկարը վաճառել կեղծ գնորդներին` ԴՀԲ աշխատակիցներին: Այս մասին հաղոդում է lenta.ru-ն: