23 հունվարի 2013 - 21:24 AMT
Ուկրաինայի Հայերի միությունը ֆինանսական և նյութական աջակցություն է տրամադրում սիրիայերին

Առաջիկայում Ուկրաինայի Հայերի միության ֆինանսական և նյութական օգնությունը կփոխանցվի սիրիահայ հայրենակիցներին: Տվյալ պահին ճշտվում է, թե բացի ֆինանսական աջակցությունից, էլ ինչի կարիք ունեն Սիրիայի հայերը: Մոտ ժամանակներս զգալի հումանիտար օգնություն կհասցվի կարիքավորներին, փոխանցում է Analitika.at.ua-ն:

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, «մենք սոլիդար ենք բոլոր հայկական կազմակերպություններին, որոնք օգնության ձեռք են մեկնում Սիրիայում աղետալի վիաճկում հայտնված հայերին: Մեր կազմակերպությունը իր կողմից անհրաժեշտ օգնություն կցուցաբերի սիրիահայ հայրենակիցներին: Մենք հետագայում ևս իրավիճակը վերահսկողության տակ կպահենք»: