23 հունվարի 2013 - 21:03 AMT
Nokia-ն մտադիր է լիարժեքորեն իրացնել PureView տեխնոլոգիան Windows Phone պլատֆորմով սմարթֆոնում

Nokia ընկերությունը մտադիր է լիարժեքորեն իրացնել PureView տեխնոլոգիան Windows Phone պլատֆորմով սմարթֆոնում: Սարքավորման միջոցով հնարավոր կլինի ստանալ նույնքան բարձրորակ լուսանկարներ, որքան PureView 808 Symbian մոդելով:

The Verge ինտերնետ-պարբերականի տվյալներով, նորույթը կոչվելու է Nokia EOS: Պարբերականի տվյալներով, Nokia EOS-ը կունենա ալյումինե կորպուս:

Nokia Lumia 920-ը ևս ունի PureView բրենդինգը: