23 հունվարի 2013 - 21:07 AMT
Սաուդյան արքայազն. Ասադը Սիրիայից չի հեռանա

Սաուդյան կարևորագույն օլիգարխներից մեկը` Kingdom Holding Company կոնցեռնի սեփականատեր արքայազն ալ-Վալիդ բին Թալալը, կանխատեսել է, որ նախագահ Բաշար Ասադը չի հեռանա Սիրիայից, իսկ հակամարտությունը կարող է դռևս երկար տարիներ շարունակվել, փոխանցում է MIGnews-ը:

Բին Թալալը մեկնաբանել է արևմտյան պետությունների պասիվ դիրքրոշումը` նշելով, որ իրականում բոլորն էլ շատ լավ տեղյակ են, թե ովքեր են ռազմական գործողություններ վարում Սիրիայում: