23 հունվարի 2013 - 21:36 AMT
Surface Pro պլանշետը վաճառքի կհանվի 2013թ փետրվարի սկզբին

Microsoft կոռպորացիայի կողմից մշակված Surface Pro պլանշետը վաճառքի կհանվի 2013թ փետրվարի 9-ից: Այս մասին հաղորդվում է սարքավորմանը նվիրված կայքում:

Սկզբում Surface Pro-ն կվաճառվի միայն ԱՄՆ-ում և Կանադայում: Այդ երկրների բնակիչները կկարողանան պլանշետը ձեռք բերել Microsoft-ի խանութներում: 64 գիգաբայթ հիշողությամբ սարքավորումը կարժենա 899 դոլար, իսկ 128 գիգաբայտ հիշողություն ունեցողը` 999 ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: