23 հունվարի 2013 - 21:54 AMT
Քլինթոն. Ահաբեկիչներն Ալժիրում օգտագործել են զենք, որը բերվել է հարևան Լիբիայից

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ալժիրում ահաբեկիչները օգտագործել են զենք, որը բերվել է հարևան Լիբիայից:

«Կասկած չկա, որ Ալժիրին զենք է մատակարարվել Լիբիայից»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Միջազգային «Ալ-Քաիդա» ցանցի հետ կապված իսլամիստական խմբավորումը հունվարի 16-ին պատանդ էր վերցրել Ալժիրի արևելքում տեղակայված գազավերամշակող գործարանի հարյուրավոր աշխատակիցների: