24 հունվարի 2013 - 10:00 AMT
ԿԺԴՀ-ն պլանավորում է գործարկել նոր հրթռիներ և անցկացնել միջուկային փորձարկում

ԿԺԴՀ-ն որոշել է շարունակել հրթիռների գործարկումը և անցկացնել հերթական միջուկային փորձարկումը` ի պատասխան երեքշաբթի օրը ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված բանաձևի: Այդ փաստաթղթի ընդունումից հետո, որը նախաձեռնվել է ԱՄՆ-ի կողմից, այսօր հանրապետության պաշտպանության պետական հանձնաժողովի տարածած հայտարարությունում նշվում է. «ԿԺԴՀ դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը բարձրացել ամենավտանգավոր մակարդակի: Մեքն չենք թաքցնում, որ արբանյակների և հրթիռների բոլոր գործարկումները, ինչպես նաև միջուկային փորձարկումը, ուղղված կլինեն ԱՄՆ դեմ»:

ԿԺԴՀ-ն միջոցներ կձեռնարկի իր ռազմական պոտենցիալն ուժեղացնելու համար` ելնելով ինքնապաշտպանության շահերից: