24 հունվարի 2013 - 12:11 AMT
Անտարկտիկայում անհետացել է երեք կանադացիների տեղափոխող ինքնաթիռը

Հյուսիսային բևեռից թռչելիս անհայտ պատճառներով ռադարների էկրաններից անհետացել է թեթև շարժիչով Twin Otter ինքնաթիռը: Կանադայի երեք քաղաքացիները, որոնք ինքնաթիռում էին, հայտարարվել են անհայտ կորած, հայտնում է Associated Press-ը:

Եղանակային պայմանների բարելավումից հետո, փրկարարների թիմը փորձում է հասնել որոնման շրջան ուղղաթիռով: Անտարկտիկայում հիմա ամառ է՝ օդի միջին ջերմաստիճանը մինուս 30-45 է: