24 հունվարի 2013 - 10:41 AMT
Վեյկ ան Զեեի մրցաշարում Սերգեյ Մովսիսյանը կիսում է 1-2-րդ տեղերը

Վեյկ ան Զեեի շախմատային փառատոնի B մրցաշարարում շարունակում է հաջող ելույթ ունենալ հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը:

10-րդ տուրում Մովսիսյանը հանդիպել է Դանիլ Դուբովի հետ (Ռուսաստան) և ոչ ոքի խաղացել: Ոչ ոքիից հետո նա հավաքել է 7 միավոր և Ռիչարդ Ռապորտի (Հունգարիա) հետ կիսում է 1-2-րդ տեղերը:

Հունվարի 24-ին շախմատիստները հանգստանում են, իսկ մեկ օր անց Մովսիսյանը կխաղա Յան Սմիթսի (Հոլանդիա) հետ: Մեկ այլ հայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյան, ով ներկայացնում է Բրազիլիան, 5 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: Փառատոնը կավարտվի հունվարի 27-ին: