24 հունվարի 2013 - 12:15 AMT
«Աէրոֆլոտը» 2013-ին Wi-Fi կգործարկի մեծ հեռահարությամբ 26 ինքնաթիռներում

Խոշորագույն ռուսական ավիափոխադրող «Աէրոֆլոտ` ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ն 2013-ին Wi-Fi կգործարկի մեծ հեռահարությամբ 26 ինքնաթիռներում: «Wi-Fi ինտերնետ կունենան Airbus-330 22 ինքնաթիռներ և չորս Boeing-777»,- ասվում է ավիափոխադրողի հաղորդագրությունում: Boeing-777 ինքնաթիռներում Wi-Fi տեղադրելու ծրագիրը կշարունակվի գալիք տարիներին` 6 օդանավեր 2014-ին, երեք` 2015-ին և ևս երեքը` 2016-ին:

Ավիաընկերությունն ինքնաթիռներում Wi-Fi կապ ապահովելու համար ընտրել է OnAir ընկերությանը, որն օգտագործում է Inmarsat օպերատորի սարքավորումները: «Մենք նպատակ ունենք Wi-Fi-ը հասանելի դարձնել մեծ հեռահարությամբ բոլոր օդանավերում»,- ասել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը: