24 հունվարի 2013 - 10:29 AMT
Վայքում և Ջերմուկում ձյուն է տեղում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում և Ջերմուկում տեղում է ձյուն: Սելիմի լեռնանցքում և Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: