24 հունվարի 2013 - 14:35 AMT
«Ալանիան» պայմանագիր չի ստորագրել Կամո Հովհաննիսյանի հետ

«Ալանիայում» փորձաշրջան անցնող երկու ֆուտբոլիստներ լքել են թիմը: Ինչպես հաղորդում է «Սպորտ Էքսպրեսը», «Ալանիան» պայմանագիր չի կնքել Հայաստանի հավաքականի 20-ամյա եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանի և 27-ամյա վրացի հարձակվող Մամուկա Գոնգաձեի հետ:

Ֆուտբոլիստները վերադարձել են իրենց ակումբներ. Հովհաննիսյանը պատկանում է «Փյունիկին», Գոնգաձեն` լատվիական «Դաուգավային»:

Ավելի վաղ «Ալանիայի» գլխավոր մարզիչ և նախագահ Վալերի Գազաևը նշել է, որ ակումբը հազիվ թե նոր ձեռքբերումներ կատարի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: