24 հունվարի 2013 - 14:59 AMT
Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը վթարի է ենթարկվել

Վերջին շրջանում քննարկումների առանցքում հայտնված «Գարեգին Նժդեհ» ֆիլիմում Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը վթարի է ենթարկվել: Դերասանն այսօր պետք է մասնակցեր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին, սակայն տեղ չի հասել: Հեռախոսով պարզաբանել է, որ ավտոմեքենան շրջվել է՝ վթարի ենթարկվելով: Դերասանը տեղեկացրել է, որ, թեկուզ ուշացումով, կմիանա ասուլիսին. «20-30 րոպեից կհասնեմ»,-ասել է նա: Սակայն որոշ ժամանակ անց չի պատասխանել հեռախոսազանգերին: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: