24 հունվարի 2013 - 15:25 AMT
Հարավային Կորեայի նախկին նախագահի եղբայրը կոռուպցիայի համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

Հարավային Կորեայի նախկին նախագահի եղբայրը կոռուպցիայի համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Սեուլի կենտրոնական շրջանի դատարանը նաև պարտավորեցրել է 77-ամյա Լի Սան Դիկին 750 մլն հարավկորեական վոն՝ մոտ 700 հազար դոլար, տուգանք վճարել:

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից իր ավագ եղբոր և նրա հետ կապված պաշտոնյաների համար, որոնք մասնակից են կոռուպցիոն սկանդալին: