«Գարեգին Նժդեհ» ֆիլմի դերակատար Արտաշես Ալեքսանյանը վթարի չի ենթարկվել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա հերքեց ավելի վաղ տարածված տեղեկությունն ու նշեց, որ ուղղակի ասուլիսից ուշացել է: Պատճառն էլ ոչ թե իր վթարի ենթարկվելն էր, այլ պարզապես գնացել էր ընկերոջն օգնելու:
«Ինձ սխալ են հասկացել: Ընկերոջս մեքենայի ակը վրայից թռել էր, պոկվել էր, գնացի ակը տվեցի, եկա: Երեխայի հետ էր»,- ասաց Արտաշես Ալեքսանյանը: Դերասանը նշեց, որ ընկերոջ և նրա ընտանիքի անդամների հետ ամեն ինչ լավ է: Այսօր Արտաշես Ալեքսանյանը պետք է մասնակցեր ֆիլմին նվիրված ասուլիսին, որին ուշացումով է հասել:
Հեռախոսով պարզաբանել է, որ ավտոմեքենան շրջվել է՝ վթարի ենթարկվելով: Դերասանը տեղեկացրել է, որ, թեկուզ ուշացումով, կմիանա ասուլիսին. «20-30 րոպեից կհասնեմ»,-ասել է նա: Սակայն որոշ ժամանակ անց չէր պատասխանել հեռախոսազանգերին: