24 հունվարի 2013 - 16:43 AMT
Պենտագոնի ղեկավարը որոշել է հանել ռազմական գործողություններին կանանց մասնակցության արգելքը

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան հունվարի 23-ին հայտարարել է, որ որոշել է հանել ռազմական գործողություններին կանանց մասնակցության արգելքը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Ըստ Պենտագոնի աղբյուրի տվյալների, այս որոշման մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի:

Ռազմական գործողություններին կանանց մասնակցությունն արգելելու վերաբերյալ ակտիվ քննարկումները սկսվել են 2010թ: Արգելքը չեղյալ համարելու կողմնակիցները պնդում են, որ փաստացի կանայք արդեն մասնակցել են ռազմական գործողություններին, օրինակ, Իրաքում և Աֆղանստանում: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: