24 հունվարի 2013 - 17:25 AMT
Լեհաստանի վարչապետը հիվանդանոցում է` սուր ինֆեկցիոն հիվանդության պատճառով

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հիվանդանոցում է` սուր ինֆեկցիոն հիվանդության պատճառով: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով լեհական կառավարության Տեղեկատվական ծառայությանը:

«Շնչուղիների սուր վարակի պատճառով վարչապետը հիվանդանոցում է, սակայն ուրբաթ օրը կդադարեցնի բուժումը` սեյմի քվեարկությանը մասնակցելու համար»,-ասվում է հաղորդագրությունում: