24 հունվարի 2013 - 20:38 AMT
Թագավորի կողմնակիցները հաղթանակ են տարել Հորդանանի խորհրդարանական ընտրություններում

Գործող իշխանություններին սատարող թեկնածուները հաղթանակ են տարել Հորդանանի խորհրդարանական ընտրություններում, որոնք կայացել են հունվարի 23-ին, հաղորդում է Reuters-ը:

Օրենսդիր հավաքում տեղերի մեծ մասը ստացել են, այսպես կոչված, «ցեղերի թեկնածուները», ովքեր իրենց առջև նպատակ չէին դրել փոխելու երկրի տնտեսական և քաղաքական համակարգերը: Ինչպես ընդգծում է Associated Press-ը, անկախ թեկնածուները ստացել են 150 հոգուց բաղկացած խորհրդարանի տեղերի ¼-ը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

Հորդանանյան ընդդիմությունը մի քանի ամիս է պահանջում է վերանայել ընտրական օրենսդրությունը, որը նվազեցնում է խորհրդարանում ձայների մեծամասնությունը ստանալու իսլամիստների հնարավորությունները: