24 հունվարի 2013 - 20:41 AMT
Նիդերլանդների իշխանությունները իրենց քաղաքացիներին կոչ են անում լքել լիբիական Բենգազի քաղաքը

Նիդերլանդների իշխանությունները հայտարարել են, որ այդ երկրի քաղաքացիները պետք է լքեն լիբիական Բենգազին, քանի որ արևմտյան երկրների բնակիչներն այնտեղ վտանգի տակ են:

ԱԳ ներկայացուցիչ ըհայտարարել է, որ պատճառներ կան կարծելու, որ երկրի քաղաքացիներին վտանգ է սպառնում: Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն: