24 հունվարի 2013 - 20:48 AMT
Յոզեֆ Բլատտերն առաջարկել է «Ոսկե գնդակի» եզրափակչի բոլոր երեք մասնակիցներին մեդալներ շնորհել

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտրեը առաջարկել է, որպեսզի «Ոսկե գնդակի» եզրափակիչ անցած երեք մասնակիցներն էլ մեդալներ ստանան: Արգենտինացի Լիոնել Մեսսին 4-րդ անգամ անընդմեջ դարձել է մրցանակակիր: 2012-ի քվերակության արդյունքում նա առաջ է անցել Անդրես Ինյեստայից և Կրիշտիանու Ռոնալդուից:

«Մենք արարողությանը հրավիրում ենք երեք թեկնածուներին և պետք է խուսափենք նրանից, որ երեքից երկուսը տուն վերադառնան դատարկաձեռն: Պետք է հետագայում մտածել այդ մասին»,-նկատել է Բլատտերը: