24 հունվարի 2013 - 21:33 AMT
Ջոն Քերրի. Միջուկային սպառազինությունից լիովին հրաժարվելը ժամանակակից աշխարհում առայժմ հնարավոր չէ

Միջուկային սպառազինությունից լիովին հրաժարվելը ժամանակակից աշխարհում առայժմ հնարավոր չէ, հայտարարել է սենատոր Ջոն Քերրին:

«Ես զսպելու տեսության կողմնակիցն եմ: Իհարկե, միջուկային սպառազինությունից լիովին հրաժարվելը վերջնանպատակն է, սակայն ժամանակակից պայմաններում կարելի է խոսել միայն սապառազինության քանակը մինչև իրական սպառնալիքի մակարդակի և հակառակորդին սպելու աստիճանի նվազեցնելու մասին»,-ասել է Քերրին:

Նա նաև ընդգծել է փոխադարձ տեսչական այցերի ակտիվացման անհրաժեշտությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: