24 հունվարի 2013 - 21:21 AMT
Համացանցում հայտվել է Օսկարի մրցանակաբաշխության առաջին պրոմո-տեսանյութը

Համացանցում հայտվել է Օսկարի մրցանակաբաշխության առաջին պրոմո-տեսանյութը:

2012թ ընթացքում կինեմատոգրաֆի ներդրումներին նվիրված «Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2013թ փետրվարի 24-ին «Դոլբի» թատրոնում: 24 անվանակարգերի հավակնորդները արդեն հայտարարվել են Սեթ Մաքֆարլեյնի և Էմմա Սթոունի կողմից 2013թ հունվարի 10-ին: Մաքֆարլեյնը կլինի նաև արարողության հաղորդավարը:

Հոբելյանական արարողությունը կապված կլինի Ջեյմս Բոնդի հետ. հեռարձակման ժամանակ կազմակերպիչները խոստանում են նրան նվիրված հատուկ համար, իսկ երգչուհի Ադելը կկատարի իր Skyfall երգը, որը «007. «Սքայֆոլ» կորդինատներ» ֆիլմի սաունթրեքն է: