24 հունվարի 2013 - 21:35 AMT
Պակիստանյան Կարաչի քաղաքում պայթյուն է որոտացել, կան զոհեր

Հինգշաբթի երեկոյան պայթյուն է որոտացել Պակիստանի երկրորդ խոշոր քաղաքում` Կարաչիում: Տեղի օրինապահ մարմինների տվյալներով, պայթյունի արդյունքում զոհվել է 3 մարդ, վիրավորվել է ևս 4 մարդ:

Բոլոր զոհերը ոստիկանության աշխատակիցներ էին: Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Տվյալ պահին պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա չի վերցրել Պակիստանի տարածքում գործող և ոչ մի զինված խմբավորում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: