24 հունվարի 2013 - 21:47 AMT
Բարաք Օբաման լիովին կողմ է Պենտագոնի որոշամնը, որով հանվում է կանանց զինծառայության արգելքը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լիովին կողմ է Պենտագոնի որոշամնը, որով հանվում է կանանց զինծառայության արգելքը:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հաստատել է, որ որոշումը կայացվել է Պենտագոնում, թեև Օբաման քննարկել է այն պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի հետ: ԱՄՆ նախագահը նաև կողմ էր և բանակում համասեռամոլների ծառայության սահմանափակումները վերացնելու նախաձեռնողներից էր: