Այսօր Չեխիայում սկսվում է նախագահական ընտւրությունների եզրափակիչ փուլը: Առաջին փուլին մասնակցում էին 9 թեկնածուներ: Երկրորդ փուլ են անցել նախկին վարչապետ 68-ամյա Միլոշ Զեմանը, ով ստացել է ձայների 24,2 տոկոսը, և փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը, ով Զեմանից հետ է մնում ընդամենը 0,8 տոկոսով:
Այսօր երկու թեկնածուներին աջակցում են էլեկտորատի գրեթե հավասար հատվածներ, ինչը լարվածություն կհաղորդի ընտրություններին և դրանց արդյունքը գրեթե անկանխատեսելի կդարձնի:
Ներկա ընտրությունները դարձել են Չեխիայի առաջին համազգային ուղիղ ընտրությունները: Մինչև այդ նախագահին ընտրում էին խորհրդարանի երկու պալատների պատգամավորները:
Ներկա նախագահ Վացլավ Կլաուսի լիազորությունների ժամկետը սպառվում է մարտին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: