Չինաստանը հանդես է գալիս Ճապոնիայի հետ հարաբերությունները բարելավելու օգտին և նույնիսկ պատրաստ է քննարկել երկխոսության տարբերակը բարձր մակարդակում: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը Պեկինում ճապոնական «Նոր Կոմէյտո» կուսակցության առաջնորդ Նացուո Յամագուտիի հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալեով Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների թեմային, որոնց պատճառով Տոկիոյի և Պեկինի միջև հարաբերությունները սրվել են, Ցզինպինը նշել է այս հարցի շուրջ դիրքորոշումներում տարաձայնությունների առկայությունը, բայց նշել համագործակցության և երկխոսության ճանապարհով խնդիրը լուծելու անհրաժեշտությունը:
Սենկակուի շուրջ տարածքային հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ անցած տարվա սեպտեմբերի սկզբին Տոկիոն հայտարարել է այդ կղզիները մասնավոր սեփականատերերից գնելու մասին: Դրանից հետո ՉԺՀ-ում տեղի են ունեցել բողոքի հակաճապոնական ցույցեր: Դիվանագիտական սկանդալը խնդիրների է հանգեցրել երկկողմանի տնտեսական կապերում: