25 հունվարի 2013 - 10:11 AMT
«Հրապարակ». Վարդան Օսկանյանի գործը շուտով կուղարկվի դատարան

«Հրապարակ»-ը գրում է, որ մոտ երկու ամիս է՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարծես փակուղի է մտել: Դադարել են այդ գործի շուրջ բարձրացված աղմուկն ու տարատեսակ շահարկումները:

Թերթը փորձել է Օսկանյանից պարզել քրեական գործի ընթացքը, սակայն նրա գրասենյակից փոխանցել են, որ Օսկանյանը չի ցանկանում մեկնաբանություն կամ հարցազրույց տալ այդ թեմայով: ԱԱԾ լրատվականից էլ, ի պատասխան հարցման, ասել են միայն, որ գործի քննությունն ընթացքի մեջ է: Թերթի տեղեկություններով` Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է, և առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան: