25 հունվարի 2013 - 12:44 AMT
ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Անդրիաս Ղուկասյանին

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այսօր այցելել են նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով հուվարի 21-ից գտնվում է հացադուլի մեջ: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Ղուկասյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ չունի:

«Պաշտպանի աշխատակազմը շարունակում է հետևել Անդրիաս Ղուկասյանի ակցիային և անհրաժեշտության դեպքում պատրաստ է արձագանքե», - հայտնում են ՄԻՊ գրասենյակից: