25 հունվարի 2013 - 13:25 AMT
Վահագն Չախալյանն ազատության մեջ՝ Թիֆլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցում

Ջավախցի հասարակական-քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը երեկ բանտից ազատ արձակվելուց անմիջապես հետո գնացել է Թիֆլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրան դիմավորել են Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասի և վիրահայ համանքի ներկայացուցիչներ: Չախալյանին դիմավորելու էին եկել նաև ընդամենը 10 օր առաջ կալանավայրից ազատված քաղբանտարկյալներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը: