25 հունվարի 2013 - 14:34 AMT
Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» հետ մեկնել է ԱՄԷ մարզական հավաքի

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նորեկներ Յուրա Մովսիսյանն ու Ուորիս Մաջիդը մեկնել են թիմի հետ ձմեռային դադարի ընթացքում առաջին մարզական հավաքի, որն անցնելու է Արաբական Միացյալ Էմիրություններում: Ուրբաթ օրը Վալերի Կարպինի թիմը կմեկնի հավաքի, որը կտևի մինչև փետրվարի 7-ը: ԱՄԷ մեկնող թիմի կազմում ընդհանուր առմամբ 26 ֆուտբոլիստ կա:

19 տուրերից հետո «Սպարտակը» 32 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը Ռուսաստանի առաջնությանում: