25 հունվարի 2013 - 14:57 AMT
Անդրե Աղասի. Պետք է խստացնել հակադոպինգային հսկողությունը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին պատմել է իր վերաբերմունքի մասին ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի կանոնավոր կերպով դոպինգ օգտագործելու մասին խոստովանությանը:

«Իմ արձագանգքը՝ շոկ էր, թախիծ, հիասթափություն: Կարծում եմ, ցասումը չափազանց մեղմ բառ է նկարագրելու համար իմ զգացմունքներն այդ պահին: Ես միշտ հավատացել եմ Արմսթրոնգին, համարել եմ, որ նա մեծ մարզիկ է: Եվ երբ ես իմացա, որ դա այդպես չէ, շատ հիասթափվեցի»,-ասել է Աղասին:

Նա նշել է, որ հարկավոր է խստացնել հակադոպինգային հսկողությունը, որքան խիստ, այնքան լավ: «Սակայն, բոլոր գործողությունները պետք է առավելագույնս թափանցիկ լինեն»,-ասել է նա: