25 հունվարի 2013 - 16:22 AMT
Առնվազն 4 մարդ է զոհվել Իրաքում բանակի ու սունիների միջև բախումների հետևանքով

Առնվազն 4 մարդ է զոհվել և 19 վիրավորվել է Իրաքում բանակի ու սունիների միջև բախումների հետևանքով, որոնք մասնակցում էին երկրի վարչապետ Նուրի ալ Մալիքիի դեմ բողոքի ակցիային, հայտնում է «Ֆրանս պրեսը» տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Սունիների հակակառավարական ցույցերը սկսվեցին Իրաքում նախորդ տարվա դեկտեմբերին, երբ ձերբակալվեցին ֆինանսների նախարար, սունի Ռաֆիա ալ Իսավիի 150 թիկնապահները ահաբեկչության կասկածանքով:

Վարչապետին ցուցարարները մեղադրում են «սունիներին ճնշելու մեջ»: