25 հունվարի 2013 - 17:39 AMT
Համացանցում հայտնվել է «Ջոբս» ֆիլմի առաջին տեսահոլովակը

Համացանցում հայտնվել է «Ջոբս» ֆիլմի առաջին տեսահոլովակը, որտեղ Էշթոն Քատչերը կատարում է Apple ընկերության հիմնադրի դերը:

Տեսահոլովակում վիճում են Ջոբսն ու Apple-ի հիմնադիրներից ևս մեկը` Սթիվ Վոզնյակը, որի դերը կատարում է Ջոշ Գեդը, փոխանցում է Lenta.ru-ն: Ֆիլմի ռեժիսորն է Ջոշուա Մայքլ Սթերնը: Ֆիլմը էկրաններ կբարձրանա ապրիլի 19-ից: «Ջոբսը» Apple հիմնադրի կյանքի մասին պատմող միակ ֆիլմը չի լինի: «Սոցիալական կայք» ֆիլմի սցենարիստ Աարոն Սորկինը ևս աշխատում է Ջոբսի մասին պատմող ֆիլմի սցենարի վրա: