25 հունվարի 2013 - 20:23 AMT
Սուդանի և Հարավային Սուդանի առաջնորդները բանակցություններ են անցկացրել Եթովպիայում

Սուդանի և Հարավայի Սուդանի նախագահներ Օմար Բաշիրն ու Սալվա Կիրան բանակցություններ են անցկացրել Եթովպիայում` քննարկելով երկու պետությունների միջև առկա վիճելի հարցերը, ուրբաթ օրը հաղորդել է ՍՈւՆԱ գործակալությունը:

Ինչպես հաղորդվում է, բանակցությունների գլխավոր թեման երկու երկրների սահմանին անվտանգության վերահսկման մեխանիզմների ստեղծումն էր, ասվում է գործակալության հաղորդագրությունում:

Հանդիպմանը ներկա է գտնվել Արոմիության նախագահ Բենին Թոմաս Բոնի Յաին:Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: