25 հունվարի 2013 - 20:30 AMT
Լեհական խորհրդարանի պատգամավորները դեմ են հանդես եկել միասեռ ամուսնությունների օրինականացմանը

Լեհական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները ուրբաթ օրը մերժել են օրինագծի փաթեթը, որը նախատեսում էր միասեռ ամուսնությունների օրինականացում, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Ըստ առկա տվյալների, դեմ են քվերակել 228, կողմ` 211 պատգամավորներ:

Դրա հետ մեկտեղ, լեհ վարչապետ Դոնալդ Տուսկը բացահայտորեն կողմ է հանդես եկել միասեռ կապերի օրինականացմանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: