25 հունվարի 2013 - 21:02 AMT
Մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

Այսօր ժամը 17.10-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի մետրոյի կամարից քաղաքացին փորձում է ցած նետվել:

ԱԻՆ լրատվական բաժնից PanARMENIAN.Net-ը տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբ: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: