15 փետրվարի 2003 - 21:30 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ ՉԿԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկան միջկրոնական եւ միջէթնիկական գործոններ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը` ելույթ ունենալով Ալմա-Աթայում «Խաղաղություն եւ համերաշխություն» թեմայով միջազգային խորհրդաժողովի ընթացքում: Նրա խոսքերով, խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կարեւոր նշանակություն ունի Հարավային Կովկասի համար, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արգելակում է տարածաշրջանի տնտեսական առաջընթացը: «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները մինչ այժմ թույլ չեն տալիս խաղաղ կարգավորել հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: