25 հունվարի 2013 - 21:29 AMT
Իրաքի կառավարությունը պարեկային ժամ է հայտարարել` կապված անկարգությունների հետ

Իրաքի կառավարությունը սուննիների Ֆալլուջա քաղաքում պարեկային ժամ է հայտարարել: Քաղաքը տեղակայված է Բաղդադից դեպի արևմուտք, հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Նման որոշում է կայացվել հունվարի 25-ին տեղի ունեցած զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաների արդյունքում:

Տեղի հիվանդանոցի տվյալներով, սպանվել է 5 մրադ, շատերը վիրավորվել են: Խաղաղ սկսված հանրահավաքն ավարտվել է հրաձգությամբ և անկարգություններով: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: