25 հունվարի 2013 - 21:49 AMT
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 1-ին Բեռլինում կհանդիպի ԳՖՀ կանցլերին

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մեկ շաբաթից կայցելի Գերմանիա և փետրվարի 1-ին Բեռլինում կհանդիպի ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելին, ուրբաթ օրը հաղորդել է գերմանական կառավարության մամուլի ծառայությունը:

Ենթադրվում է նաև, որ Բայդենը կայցելի Անվտանգության մյունհենյան կոնֆերանսին, որը կանցկացվի փետրվարի 1-3-ը:

Իր եվրոպական շրջագայության ընթացքում փոխնախագահ Բայդենը մտադիր է նաև այցելել Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա: