26 հունվարի 2013 - 10:58 AMT
Լևոն Արոնյանը Tata Steel մրցաշարում կարևոր հաղթանակ է տարել Հիկարու Նակամուրայի հանդեպ

Վեյկ ան Զեեում ընթացող Tata Steel շախմատի փառատոնի 11-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կարևոր հաղթանակ է տարել: Նա մեկ միավոր է վաստակել Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ պարտիայում: Արոնյանը 7,5 միավոր է վաստակել և առաջատար Մագնուս Կարլսենից (Նորվեգիա), որը ոչ ոքի է խաղացել Վան Հաոի (Չինաստան) հետ, ետ է մնում մեկ միավորով:

7 միավորով 3-րդ տեղում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հդնկաստան), նա միավորները կիսել է Հոու Յիֆանի (Չինաստան) հետ:

12-րդ տուրում Արոնյանը կխաղա Անիշ Գիրիի (Հոլանդիա) հետ, որը 5 միավորով 8-րդ տեղում է: