26 հունվարի 2013 - 11:35 AMT
Մեծ Բրիտանիան Sentinel R1 լրտես ինքնաթիռ է ուղարկել Մալի

Մեծ Բրիտանիայի զինվորականները Sentinel R1 լրտես ինքնաթիռ են ուղարկել Մալի գրոհային իսլամիստների դեմ ֆրանսիացիների ռազմական գործողությանը սատարելու համար:

Sentinel հետախուզական ինքնաթիռը բիզնես ջեթի մոդիֆիկացիա է: Այն հագեցած է ռադարով և կարող է հաշված վայրկյաններում սկանավորել մի քանի հազար կմ երկարությամբ տարածքներ, հայտնում է «Ռոսբալտը»: