26 հունվարի 2013 - 12:27 AMT
Patriot համակարգերը Թուրքիայում կբերվեն մարտական պատրաստականության

Patriot հակահրթիռային համակարգերը Թուրքիայում այսօր կբերվեն մարտական պատրաստականության: Մինչև հունվարի ավարտը ակնկալվում է լիարժեք օպերատիվ պատրաստականություն: Հոլանդական համակարգերը կտեղակայվեն Ադանայում, գերմանականները՝ Քարամանմարաշում, ամերիկյանները՝ Գազիանթեփում: Այդ դիրքերում հրթիռները թույլ կտան պաշտպանել մոտ 3,5 մլն մարդու: