26 հունվարի 2013 - 13:13 AMT
Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է: Այդ օրը խորհրդային զորքերն ազատագրեցին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի կալանավորներին: Այդ օրն ընդունվեց ՄԱԿ ԳՎ կողմից 2005 թվականին՝ Օսվենցիմի ազատագրման օրը: Տարբեր տվյալներով, Օսվենցիմում զոհվել է 1,5-2,2 մլն մարդ:

Հունգարիայում Հիշատակի օրը նշվում է ապրիլի 16-ին: Այդ օրը 1944 թվականին երկրի հրեաներին սկսեցին զանգվածաբար վերաբնակեցնել գետտոյում:

Իսրայելում Աղետի ու հերոսության օրը նշվում է հրեական օրացույցով նիսանի 27-ին՝ Վարշավայի գետտոյում ապստամբության առաջին օրը: Այդ ամսաթիվը համապատասխանում է ապրիլի 7-ից մայիսի 7-ն ընկած որևէ ամսաթվի: Նիսանի 27 առաջարկել էր Իսրայելի առաջին վարչապետ Բեն Գուրիոնը:

Լատվիայում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը նշվում է հուլիսի 4-ին: Այդ օրը 1941թ. հրկիզվեցին Ռիգայի բոլոր սինագոգերը այնտեղ գտնվող հրեաների հետ:

Ռումինիայում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը նշվում է հոկտեմբերի 9-ին: Այդ օրը 1941թ. սկսվել է Բուկովինայի, Մոլդավիայի ու Ռումինիայի հրեաների բռնագաղթը:

Գերմանիան Հոլոքոստի զոհերի օրը նշում է հունվարի 27-ին՝ որպես համաշխարհային: