26 հունվարի 2013 - 13:52 AMT
Եգիպտոսի մարզադաշտում անկարգությունների մասնակիցներից 21-ը դատապարտվել են մահապատժի

Եգիպտական Պորտ Սաիդի մարզադաշտում անկարգությունների մասնակիցներից 21-ը դատապարտվել են մահապատժի: 2012թ. փետրվարի 1-ին 74 մարդ է զոհվել, շուրջ հազարը վիրավորվել են անկարգությունների ժամանակ, որոնք հաջորդել են ֆուտբոլային խաղին:

Զանգվածային ծեծկռտուքը Պորտ Սաիդում սկսվեց, երբ տեղի թիմը հաղթում էր 3:1 հաշվով: Երկրորդ թիմի երկրպագուները դուրս եկան դաշտ և հարձակվեցին ֆուտբոլիստների վրա, հայտնում է BBC-ին: