26 հունվարի 2013 - 14:26 AMT
Երկրորդ օրն է, ինչ կաթվածահար է Թբիլիսիի հասարակական տրանսպորտի երթևեկությունը

Երկրորդ օրն է, ինչ կաթվածահար է Թբիլիսիի հասարակական տրանսպորտի երթևեկությունը երթուղային միկրոավտոբուսների վարորդների գործադուլի պատճառով:

Նրանք մտադիր չեն դադարեցնել ակցիան մինչև որ իրենց պահանջները չկտարավեն, կապված աշխատանքային պայմանների բարելավման ու պլանի կրճատման հետ:

Նախօրեին տեղի ունեցած նախազգուշական գործադուլից հետո շաբաթ օրն առավոտյան ոչ մի «երթուղային» դուրս չի եկել ավտոպարկից, ինչը բացասաբար է անդրադարձել նաև ավտոբուսների ու մետրոյի աշխատանքի վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»: