Որոշվել է WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի միջև հնարավոր ռևանշ-մենամարտի ամսաթիվը: Ինչպես հաղորդում է գերմանական մամուլը, մենամարտը պլանավորվում է անցկացնել մարտի 23-ին Մագդեբուրգում (Գերմանիա):
Պաշտոնապես մենամարտն առայժմ չի հաստատվել, քանի որ դրան կարող է խանգարել Շտիգլիցի նկատմամբ հետաքննությունը: Շտիգլիցը ծեծել է կնոջ հորը և պնդում է, որ դա ինքնապաշտպանություն է եղել, սակայն պաշտոնական որոշում դեռ չի կայացվել:
Օգոստոսին Աբրահամը և Շտիգլիցը Բեռլինում անցկացրել են մենամարտ, որից հետո հայ բռնցքամարտիկըմրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել` նվաճելով WBO գոտի: