26 հունվարի 2013 - 15:50 AMT
Ժամանակավոր կոչվող կացարաններում մարդիկ ապրում են արդեն 25 տարի

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, որտեղ ձմռանը բավական ցուրտ է և ջերմաստիճանը պարբերաբար տատանվում է մինուս 15-28 աստիճանի սահմաններում, կյանքն առավել անտանելի է դառնում վաղուց քայքայված վագոն-տնակներում:

Իսկ այդ ժամանակավոր կոչվող կացարաններում արդեն 25 տարի է ապրում, կամ որ առավել տեղին է այս պարագայում ասել` գոյատևում են հազարավոր ընտանիքներ: «Շիրակ կենտրոն» ՀԿ տեսանյութը նրանց մասին է: