Ամերիկացի հագուստի դիզայներ Ադամ Հարվին կիսվել է լրտեսության միջոցների հետ պայքարի անսովոր պլանով: Նա մշակել է ջերմությունն արտացոլող հագուստի հատուկ շարք, որը կոչված է օգնել մարդկանց թաքնվել օպտիկական համակարգերից, հաղորդում է Russia Today-ը:
ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ, արդեն 7 տարի անց ավելի քան 30 հազար անօդաչո թռչող սարքեր կհետևեն երկրի ողջ տարածքին:
Ադամ Հարվիի հագուստի հավաքածուի մեջ մտնում են փարաջա, շարֆ և գլխանոցով սվիտեր: Դրանք ընդունակ են չեզոքացնել ջերմությունը, որն ընկած է արտացոլման տեխնոլոգիաների հիմքում, որոնք օգտագործվում են անօդաչու ինքնաթիռներում: