27 հունվարի 2013 - 15:25 AMT
Ժամկետային զինծառայող է մահացել

Երեկ` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայող է մահացել: ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Յուրի Հրայրի Գարեգինյանը մարտական դիրքում իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է հասցրել ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Գրիգորիի Գալստյանին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արտակ Գրիգորիի Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: